Առաջին անգամ ԱԱ-ի կիսաեզրափակիչում են ՖԻՖԱ-ի դասակարգման առաջին 4 թիմերը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակիչում հանդես կգան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին չորս տեղերը զբաղեցնող թիմերը (հունիսի 11-ի դրությամբ), հաղորդում է BBC-ն։ 2025թ․ նոյեմբերին ՖԻՖԱ-ից հայտնել էին, որ այնպես կանցկացնեն եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որպեսզի մինչեւ կիսաեզրափակիչ առաջատարները չհանդիպեն։

Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան (1948,97 միավոր) կխաղա Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի (1934,79) հետ, որը երրորդն է հավաքականների վարկանիշային աղյուսակում։

Երկրորդ տեղը զբաղեցնող աշխարհի չեմպիոն Արգենտինան (1943,47) կխաղա չորրորդ տեղում ընթացող Անգլիայի (1889,42) հետ։

ԱԱ-2026, կիսաեզրափակիչ

Հուլիսի 14

Ֆրանսիա — Իսպանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Հուլիսի 15

Անգլիա — Արգենտինա՝ 23:00

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով