Ավելի քան 450 բեռնատարի հերթ է գոյացել Վերին Լարսի ելքի մոտ

վելի քան 450 բեռնատար մեքենա սպասում է Վերին Լարս անցակետով ելքին, հայտնել է  Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը։ Որպես ուշացումների պատճառ՝ գերատեսչությունը նշել է վրացական կողմից ավտոմեքենաների ընդունման տեմպերի նվազումը։

Մաքսային ծառայության տվյալներով՝ Ռուսաստանից ելքի մոտ բեռնատար տրանսպորտի թողունակությունը դանդաղել է վրացական կողմից մեքենաների ընդունման տեմպերի անկման պատճառով։ Անցակետերի միջև ընկած չեզոք գոտի ժամանակին դուրս գալու անհնարինության հետևանքով տրանսպորտային միջոցներն սկսել են կուտակվել անցակետի դիմաց և հարակից սպասման հարթակներում։ Վերջին ամիսներին ռուս-վրացական Վերին Լարս անցակետը շարունակում է մնալ հայկական արտահանման հիմնական երթուղիներից մեկը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է մտցրել Հայաստանից արտադրանքի մատակարարումների համար, ներառյալ՝ ծաղիկները, ալկոհոլը, «Ջերմուկ» հանքային ջուրը, ձուկը, կորիզավոր պտուղները, խաղողը, իսկ հունիսի 12-ից՝ բոլոր տեսակի կարանտինային արտադրանքի ներմուծման և Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ դրանց տարանցման վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով