Պուտինը հանձնարարել է ապահովել Ղրիմի կամրջի անվտանգությունը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ապահովել բոլոր կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, այդ թվում՝ Ղրիմի կամրջի։ Այսպես է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում մեկնաբանել Կերչի նեղուցի վրա արևմտյան հեռահար հրթիռների հնարավոր հարձակումների մասին հրապարակումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գերագույն գլխավոր հրամանատարը վաղուց հրահանգներ է տվել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու բոլոր կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգությունը, ներառյալ [Ղրիմի] կամուրջը», — վստահեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով