Արգենտինան հանուն խնայողության այլեւս իր փողը չի տպում. լրատվամիջոց

Արգենտինայի Կենտրոնական բանկը խզել է պայմանագիրը տեղի դրամահատարանի հետ 1 000 (0,98 դոլար) եւ 2 000 (1,9 դոլար) պեսո անվանական արժեքով թղթադրամներ տպելու վերաբերյալ՝ բարձր արժեքի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է La Nacion թերթը։

Թերթի տվյալներով՝ դրամահատարանի աշխատակիցները ուղարկվել են հարկադիր արձակուրդի։ «Թղթադրամները, որոնց տպագրումը կդադարեցվի, պետք չեն։ Այսօր համակարգն արդեն բավական լի է դրանցով, եւ անհրաժեշտ են ավելի մեծ անվանական արժեքով թղթադրամներ»,- պարբերականին ասել է աղբյուրը ԿԲ-ում։

1 000 եւ 2 000-անոցներից բացի՝ Արգենտինայում շրջանառվում են նաեւ 100 (0,01 դոլար), 500 (0,05 դոլար) եւ 10 000 (9,8 դոլար) պեսո անվանական արժեքով թղթադրամներ։ Երկիրը ամենամեծ անվանական արժեքով թղթադրամներն ստանում է Չինաստանից։ Այդ երկրի ընկերությունը շահել է նաեւ 20 000 պեսո (19,6 դոլար) տպագրելու պայմանագիրը, որոնց հայտնվելուն սպասում են տարեվերջին։ Ինչպես գրել է La Nacion-ը, մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էին ԱՄՆ, Բրազիլիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ընկերությունները, եւ նրանք բոլորը առաջարկում էին տպագրության ավելի ցածր արժեք, քան արգենտինական դրամահատարանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով