Արդյունքում ստացանք լուծում ,որը ձեռնտու է միայն Ադրեջանի ժողովրդին.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում «անկլավների հարց» երբեք չի եղել։

Փաշինյանը տարիներ առաջ ասում էր,որ Արցախյան կարգավորման լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի,Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։

Արդյունքում ստացանք լուծում ,որը ձեռնտու է միայն Ադրեջանի ժողովրդին։

Հաստատ Արցախի ժողովրդի երազանքը չի եղել Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի անբաժան մաս,էլ չեմ խոսում էթնիկ զտման մասին։

Ինչու՞ եմ հիշել նրա այդ միտքը։

Վերջին ասուլիսի ժանանակ,խոսելով Տիգրանաշենի ,Արծվաշենի եւ նման հարցերի մասին,Փաշինյանը նշել է,որ խնդրի լուծումները պետք է «հարմար լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Հայաստանի ժողովրդի քանի՞ տոկոսին է «հարմար» Տիգրանաշենի անունը Քյարքի դնել ու հանձնել Ադրբեջանին՝ հղում անելով անհասկանալի քարտեզների վրա։

Քիչ է մնում հղում անեն աղկոյունլուների շրջանի քարտեզների վրա…

Գործող ռեժիմը շարունակում է զիջումների շարանը։

Հիշեցնեմ,որ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման շրջանում «անկլավների հարց» չի եղել։

Իսկ այսօր ՀՀ իշխանությունը ոչ միայն Արցախն է ճանաչել Ադրբեջանի մաս,այլ նաեւ Տիգրանաշենի հանձնման անոնս է անում։

Սա էր Սերժ ու ՀՀԿ մերժելու հերթական աղետալի արդյունքներից մեկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով