Արցախցիների հիմնական խնդիրը շարունակում է մնալ սոցիալական աջակցության վճարի հարցը։
Ինչպես պատմում են արցախցիները մանր տեխնիկական թերությունների հետևանքով չեն ստանում իրենց հասանելիք գումարը։
Գրեթե բոլոր աջակցության ծրագերի պարագայում առկա են մի շարք խնդիրներ։ «Սոցիալական աջակցության համար նախատեսված ծրագրերը բազմաթիվ մանր խնդիրներ ունեն, ինչի հետրանքով էլ համակարգը դուրս է գցում ու ստիպված չենք ստանում մեզ հատկացված գումարը։ Մեզ մեր հողից, տնից կտրել են, ինչ ունենք-չունենք թողել եկել ենք, հիմա կոպեկներ պիտի տան, որով գոնե մի փոքր հարց լուծենք, էդ էլ չեն տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց արցախցիներից մեկը։
Նրա խոսքով՝ խնդիրներից մեկը այն է, որ կարող է համակարգը փաստթուղթը չճանաչի ու ավտոմատ անձը մերժում ստանա։
Խնդրի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը նշեց. «Եթե դիմումների լրացման հետ կապված փաստաթղթերի ցանկ կա, որը պետք է իրենք ներկայացնեն, ուրեմն պիտի ներկայացնեն»։
Կոստանյանը պնդում է, որ խնդիր չկա, սահմանված կարգով փաստաթղթերը պիտի ներկայացվեն, եթե մերժում է լինում նախարարության կողմից, ապա հիմքը նշվում է փաստաթղթում։

