Բայդենը զրոյացրել է Ուկրաինայի 4,7 մլրդ դոլարի չափով պարտքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշում է ընդունել զրոյացնել մոտ 4,7 մլրդ դոլարի պարտքը վարկերի տեսքով, որոնք Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինային, հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Ապրիլին Կոնգրեսի ընդունած օրենքը ֆինանսավորման մասին ներառում էր ավելի քան 9,4 մլրդ դոլարի վարկեր Ուկրաինայի կառավարության տնտեսական եւ բյուջետային աջակցության համար, որոնց կեսը զրոյացնելու հնարավորություն նախագահն ստացել է նոյեմբերի 15-ից հետո, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Օրենքի շրջանակում հատկացվել է 61 մլրդ դոլար Ուկրաինայի օգնության համար 2022թ. փետրվարին սկսված ռուսական լիածավալ ներխուժման դեմ իր պայքարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով