Բրիտանիան 155 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի ռազմածովային օգնության համար

Մեծ Բրիտանիան 120 մլն ֆունտ (155 մլն դոլար) կհատկացնի Նորվեգիայի հետ համատեղ ստեղծված կոալիցիայի բյուջեին՝ Ուկրաինայի ռազմածովային օգնության համար։ Այս մասին նշվել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարությունում։

Դրանում ասված է, որ Լոնդոնը նաեւ  գործընկերներ է փնտրում Ուկրաինա հարյուր ծովային անօդաչուներ եւ ռադիոլոկացիոն կայաններ մատակարարելու համար՝ Սեւ ծովում «ցորենի միջանցքի պաշտպանության» նպատակով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով