Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների առաջին տարեդարձի կապակցությամբ մենք գնահատում ենք խաղաղության ուղղությամբ պատմական քայլ կատարելիս ցուցաբերված քաղաքական առաջնորդությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։«Այս գործընթացի շարունակականությունը երկխոսության և համագործակցության միջոցով ապահովելը առանցքային նշանակություն ունի գալիք սերունդների համար անվտանգ և բարեկեցիկ տարածաշրջան կառուցելու գործում։Միացյալ Թագավորությունը մնում է հանձնառու լինել կայուն և տևական խաղաղության հաստատմանն աջակցելուն»։
2026-08-08

