Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին տեղեկատվությունը բացակայում է datalex-ում․ փաստաբան

Տեղեկացնում եմ, որ Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավորներ Սևակ Համբարձումյանին, Հարություն Պետրոսյանին, իսկ դատական կազմի 3-րդ դատավորի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է datalex-ում։ Այս մասին գրել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյնաի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Ի դեպ,  դատավոր Սևակ Համբարձումյանը այժմ արձակուրդում է, որը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 30-ը, սակայն բողոքը նաև նրան է մակագրվել»,- նշել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով