Դատապարտում եմ ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված բռնաճնշումների հերթական ալիքը: Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում:
Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին: Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին
կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ:
Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն:
Դավիթ Համբարձումյան
2025-06-25

