Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված՝ երկրից չբացակայելու արգելքը

Դատարանն այսօր վերացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը` երկրից բացակայելու արգելքը, փոխարենը կկիրառվի գրավ՝ 5 մլն դրամ գումարի չափով։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր կայացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով