«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներ, չեղարկվել են ավիաչվերթներ

«Դելֆին» թայֆունը հարվածել է ճապոնական Օկինավա պրեֆեկտուրային՝ առանց էլեկտրականության թողնելով շուրջ 14 հազար շենք և վնասվածքներ պատճառելով հինգ մարդու, որից հետո սկսել է շարժվել դեպի Չինաստանի ափեր, հաղորդել է Reuters-ը։Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շաբաթ առավոտյան թայֆունը գտնվում էր Կումե կղզուց մոտ 160 կմ հյուսիս-արևմուտք և շարժվում էր մոտ 15 կմ/ժ արագությամբ։ Կայուն քամու արագությունը հասնում էր 162 կմ/ժ-ի, պոռթկումները՝ 216 կմ/ժ-ի։Օկինավայի հինգ տարեց բնակիչներ ստացել են թեթև վնասվածքներ, որոնցից երեքը ուժեղ քամու պատճառով ընկել են։ ANA և Japan Airlines ավիաընկերությունները չեղարկել են տարածաշրջանային թռիչքները։ Ճապոնիայում տարերքի հիմնական հարվածը սպասվում է Օկինավային և Կագոսիմա պրեֆեկտուրայի Ամամի կղզիներին։Չինաստանը պատրաստվում է թայֆունը «դիմավորել» կիրակի ուշ երեկոյան կամ երկուշաբթի վաղ առավոտյան։ Կանխատեսումների համաձայն՝ «Դելֆինը» ափ դուրս կգա Չժեցզյան նահանգի Չժոուշան և Ֆուցզյան նահանգի Ֆուդին քաղաքների միջև։ Թայֆունի կենտրոնի շրջանում քամու արագությունը կարող է հասնել ժամում 85–101 մղոնի (137–163 կմ/ժ)։Չժեցզյանի իշխանությունները հայտարարել են թայֆունի վերաբերյալ նախազգուշացման ամենաբարձր մակարդակը, դադարեցրել են նավահանգիստների աշխատանքը և կասեցրել 162 ուղևորատար լաստանավային երթուղիներ։ Նինբո-Լիշե միջազգային օդանավակայանը շաբաթ երեկոյան կդադարեցնի աշխատանքը և կիրակի կչեղարկի բոլոր չվերթները։Շանհայում Յանշան նավահանգստից դուրս են բերվել նավերը, իսկ կիրակի օրվանից Յանցզիի դելտայում սպասվում են երկաթուղային հաղորդակցության սահմանափակումներ։ Ուժեղ անձրևներն ու քամին Չինաստանի արևելքում կպահպանվեն մինչև օգոստոսի 12-ը։ Չժեցզյան նահանգի առանձին շրջաններում տեղումների քանակը կարող է գերազանցել 600 միլիմետրը։Թայվանում թայֆունի պատճառով չեղարկվել է 63 միջազգային չվերթ։ Կղզու հյուսիսում սպասվում են հորդառատ անձրևներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով