Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են չեղարկվել

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով չեղարկվել են մի շարք չվերթեր։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի տեղեկություններով՝ մասնավորապես, ԱՄԷ-ից ևԿատարից դեպի Երևան 7 չվերթ է չեղարկվել։ Դեպի Դոհա՝ երկու թռիչք (Qatar Airways), դեպի Դուբայ՝ երեք թռիչք (FlyDubai), Շարժա՝ 1 (AirArabia) և Աբու Դաբի՝ 1(AirArabia)։

Չեղարկվել են նաև դեպի Երևան մի շարք թռիչքներ. մասնավորապես, չեն կայանա երկու չվերթ Դուբայից (FlyDubai ), երկուսը՝ Դոհայից (Qatar Airways), 1-ը՝ Շարժայից և 1-ը՝ Աբու Դաբիից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով