Դոլարը, եվրոն ու ռուբլին դեռ շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է 403.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.19 դրամ (աճել է 1.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  512.57 դրամ (աճել է 2.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.92 դրամ (աճել է 0.07 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-399 դրամով, վաճառվում է 405-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 413-420 դրամով, վաճառվում է 429-434 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.70-3.87 դրամով, վաճառվում է 4.00-4.15 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 399-400 դրամով, վաճառվում՝ 404-405 դրամով:

Եվրոն գնվում է 420-422 դրամով, վաճառվում է 426 դրամով:

Ռուբլին գնվում է 3.83 դրամով, վաճառվում է 3.92-3.95 դրամով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով