Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է շուրջ 4 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 387.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.41 դրամ (նվազել է 4.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  489.94 դրամ (նվազել է 3.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.90 դրամ (նվազել է 0,04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով