Դոլարի փոխարժեքը մի փոքր թանկացել է. եվրոն շարունակել է էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 12-ին, կազմել է 387.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.46 դրամ (նվազել է 1.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  496.75 դրամ (նվազել է 2.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.95 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.50-391 դրամով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով