Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կազմել է 387.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.22 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.97 դրամ (նվազել է 0.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  505.17 դրամ (աճել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.02 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386,5 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով