Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. ռուբլին եւս թանկանում է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կազմել է 402.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.90 դրամ (աճել է 2.73 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  510.09 դրամ (աճել է 4.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.85 դրամ (աճել է 0.10 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-399 դրամով, վաճառվում է 407-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 413-418 դրամով, վաճառվում է 427-432 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.69-3.83 դրամով, վաճառվում է 4.00-4.15 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 401 դրամով, վաճառվում՝ 406 դրամով:

Եվրոն գնվում է 423 դրամով, վաճառվում է 427-428 դրամով:

Ռուբլին գնվում է 3.78-3.80 դրամով, վաճառվում է 3.92-3.95 դրամով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով