Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա․ Աբրահամյան

Իշխանության տարբեր ներկայացուցիչների մեծամիտ հայտարարություններն ես լսում․ մեկ՝ հսկայական զենք-զինամթերքի գնումներից են խոսում, մեկ՝ աննախադեպ ծախսերից, մեկ՝ հավակնոտ ծրագրերից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բնական հարց է առաջանում․ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, եթե այդքան մեծ արդյունքներ եք գրանցել, ապա ինչո՞ւ է ձեր պաշտոնավարման ամբողջ շրջանը ուղեկցվել պարտություններով, ողբերգություններով, մարդկային և տարածքային կորուստներով։

Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով