Եգիպտոսի նախագահը չեղարկել է ԱՄՆ այցը Թրամփի Գազայի հատվածի ծրագրի պատճառով

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին չեղարկել է այցը ԱՄՆ՝ Թրամփի Գազայի հատվածի ծրագրի պատճառով։ Արաբական աղբյուրների համաձայն՝ պատճառը Կահիրեի և Վաշինգտոնի միջև լարվածությունն է Եգիպտոսում և Հորդանանում պաղեստինցիներին վերաբնակեցնելու ծրագրի շուրջ։

Աղբյուրները նշում են, որ Եգիպտոսի քաղաքական ղեկավարությանը ներկայացված իրավիճակի զեկույցը նկարագրում է «Վաշինգտոնի հետ հարաբերություններում վերջին երեք տասնամյակից ամենալուրջ լարվածությունը»: Նրանք նշել են, որ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները չափազանց բացասաբար են արձագանքել ծրագրի իրականացման վերաբերյալ Կահիրեի մտահոգություններին:

Ըստ զեկույցի՝ լարվածության մեկ այլ պատճառ, որը հանգեցրեց փետրվարի 18-ին նախատեսված այցի հետաձգմանը, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքն էր Եգիպտոսի դժգոհությանը, ինչպես նաև Սպիտակ տանը Էլ Սիսիին որպես «գեներալի»՝ Թրամփի հիշատակումը, որն ընկալվեց որպես «արհամարհանքի ինչ-որ ձև»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով