Փետրվարի 18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սակայն տեղ-տեղ հարավարեւելյան քամու ուժգնությունը կհասնի 20-25 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը էլի մի փոքր կբարձրանա։ Բայց Հայաստանում, նախնական կանխատեսումներով, սկսած հինգշաբի օրվանից, սպասվում են ձյուն եւ ջերմաստիճանի կտրուկ անկում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +9+11։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +1+5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ +1+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝-2-5, ցերեկը՝ +5+9,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,
Լոռիում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +6+9,
Տավուշում գիշերը՝0+3, ցերեկը՝ +6+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -1+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+10,
Արարատում գիշերը՝-1-4, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +1+4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+17,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +9+13։

