Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց։
Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե աբսուրդի ժանրից է, երբ ասում են, որ իրենք ինչ-որ բան են պլանավորել կազմակերպել։
«Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները»,- նշեց նա։
Գևորգյանն ասաց, թե եթե Նիկոլ Փաշինյանն իր աչքերից նման վախեր է ունենում, ուրեմն «շատ ավելի վատ վիճակում ենք մենք, քան կարելի է պատկերացնել»։
Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 միլիոն դրամ գրավը, որը պետք է վճարվի երեք օրում։

