Եվրոպայի ո՞ր երկրներն են գնում դեպի անկանխիկ հասարակություններ

Սկանդինավյան երկրները առաջատար են անկանխիկ գործարքների որդեգրման ճանապարհին, մինչդեռ Հայաստանը, Վրաստանը և Գերմանիան հետ են մնում՝ ըստ վերջին վերլուծության։

Եվրոպայի սկանդինավյան երկրներն ավելի պատրաստ են ապագայի, որտեղ կանխիկ գումարն այլևս չի օգտագործվում գործարքներում, քան Եվրոպական այլ երկրները։

Նորվեգական ֆինանսական տեղեկատվական Finansplassen կայքը, հավաքել է Համաշխարհային բանկի, Եվրոստատի և այլ հանրությանը հասանելի բանկային տվյալներ՝ տեսնելու, թե ի՞նչ պայմաններ կան յուրաքանչյուր եվրոպական երկրում մարդկանց անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնելու համար:

Նրանք գնահատել են 100,000 մարդու հաշվով հասանելի բանկոմատների և վճարային տերմինալների քանակը, այն սահմանաչափը, որը քարտապանները կարող են ծախսել առանց կոնտակտային գնումներ կատարելու, և այն մարդկանց թիվը, ովքեր զբաղվում են առցանց բանկինգով:

Ավելի քիչ թվով բանկոմատներ վկայում են, որ տվյալ երկիրն ավելի քիչ է կախված կանխիկից, իսկ վճարային տերմինալների ավելի մեծ թիվը նշանակում է, որ կա «ավելի մեծ ենթակառուցվածք» էլեկտրոնային փոխանցումների համար։

Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ Նորվեգիան ամենապատրաստվածն է անկանխիկ ապագայի համար․ այն ամենաքիչ քանակությամբ բանկոմատներ ունեցող երկրներից է, և բնակչության մոտ 96 տոկոսը զբաղվում է առցանց բանկինգով:
Ըստ վերլուծության՝ Ֆինլանդիան և Դանիան զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը։ Նիդեռլանդները, Շվեդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Կիպրոսը և Շվեյցարիան եզրափակել են վերլուծության տասնյակը, մինչդեռ Հայաստանը, Վրաստանը և Գերմանիան ամենաքիչն են հարմարվել անկանխիկ համակարգերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով