Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված ռուսական մարդասիրական օգնությունից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Երևանում դիվանագիտական աղբյուրը։
«Պաշտոնական Երևանը հրաժարվել է Ղարաբաղից տեղահանված անձանց համար նախատեսված ռուսական մարդասիրական օգնությունից», — ասել է նա։
Աղբյուրը որևէ այլ մանրամասն չի հաղորդել։

