Հայաստանն ու Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են, ուստի ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս և երեք երկրների հայտարարությունները՝ համատեղ լայնածավալ ծրագրերի մասին։
«Սրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերություններն այլ երկրների հետ», — ընդգծեց Կրեմլի խոսնակը։

