Էլեկտրոմոբիլների ցածր պահանջարկով պայմանավորված՝ Ford ընկերությունը կկրճատի 4000 աշխատատեղ Եվրոպայում

Ամերիկյան ավտոարտադրողը նշել է, որ կկրճատի 800 աշխատատեղ Մեծ Բրիտանիայում և ևս 2900-ը՝ Գերմանիայում:

Կրճատումները կկազմեն Եվրոպայում Ford-ի 28,000 աշխատուժի մոտ 14%-ը և կավարտվեն մինչև 2027 թվականի վերջ:

Ընկերությունը հայտարարել է, որ նման որոշման պատճառը դժվարին առևտրային պայմաններն են՝ ներառյալ ինտենսիվ մրցակցությունը և էլեկտրական մեքենաների թույլ պահանջարկը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով