Ընդդիմությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում կիբեռանվտանգության հարցերով հատուկ մարմին ստեղծելու կապակցությամբ

Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նիստում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կրկին հայտարարեց կիբերանվտանգության հարցերը լուծող հատուկ անկախ մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին։

Նոր մարմինը պետք է ստեղծվի հանրապետության խորհրդարանի կողմից։ Այն կազմված կլինի հինգ անդամից բաղկացած հանձնաժողովից, որոնք նույնպես պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից։

Նախարարը կարծում է, որ ասյտեղ պետք է կենտրոնացվեն լրջագույն մասնագետներ և փորձագետներ՝ շատ բարձր որակավորմամբ և կարողություններով։ «Կիբերպաշտպանությունը ազգային անվտանգության սպառնալիքների տեսանկյունից լուրջ բաղադրիչ է»,— նշել է Հայրապետյանը։

Կիբերանվտանգության գծով համապատասխան կառույցներ նախատեսվում է ներդնել նաև պետական կառավարման մարմիններում և մասնավոր հատվածում։ Նախատեսվում է նաև գործարկել կիբերանվտանգության ծառայությունների համակարգը։ Այս ամենը, ըստ Կառավարության ներկայացուցչի, պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ «Առաջին փուլում համակարգը նախատեսվում է ներդնել՝ ներգրավելով կրիտիկական ենթակառուցվածքներով ընկերությունների»,- հավելել է պաշտոնյան։

Այս օրենսդրական փաթեթի նպատակն է ստեղծել տեղեկատվական համակարգերի և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության իրավական շրջանակ։ Դա, ինչպես նշել է նախարարը, ներառում է էներգետիկայի, տրանսպորտի և ֆինանսական ոլորտները։ Այս բոլորը պետք է պաշտպանված լինեն հնարավոր կիբեռհարձակումներից։

Պետական ​​ինքնավար կիբերանվտանգության մարմինը կհետևի, կգնահատի ռիսկերը և կհամակարգի միջադեպերի արձագանքման միջոցառումները: Դրա կարգավորման շրջանակը կներառի կենսական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի և կարևորագույն տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան գործունեությանը, ինչպես նաև մշակված, բաշխված, պահված և փոխանցված տեղեկատվության մատչելիության, ամբողջականության և գաղտնիության ապահովմանը, կիբեր միջադեպերի մասին ծանուցմանը, կանխարգելմանը և լուծմանը, կիբերանվտանգության ծառայություններ մատուցողների պահանջներին և գործող օրենքների պահպանմանը վերաբերող հարցեր:

Օրենսդրական փաթեթը նաև կհստակեցնի կիբերանվտանգության ոլորտում պետական ​​քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմնի լիազորությունները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Պետական ​​տեղեկատվական համակարգի անվտանգությունն ապահովելու համար ինքնավար մարմնին կհանձնարարվեն պետական ​​տեղեկատվական համակարգերի օգտագործման հնարավորության սահմանափակման, ինչպես նաև տվյալների փոխանակման մակարդակի սահմանափակման գործառույթները։

Այս նպատակներին և խնդիրներին հասնելու համար պետական ​​բյուջեից տարեկան կհատկացվի 4-6 միլիարդ դրամ։

Օրենսդրական նախաձեռնությունը ընդհանուր առմամբ դրական է ընդունվել։ Սակայն ընդդիմադիր պատգամավորները մի շարք կասկածներ են հայտնել։ Նրանց կարծիքով, ներկայիս Կառավարության օրոք ցանկացած, նույնիսկ ամենադրական նախաձեռնությունը, կարող է կա՛մ ձախողվել, կա՛մ այն աստիճան աղավաղվել, որ սկսի ծառայել իշխանության, այլ ոչ թե հասարակության շահերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով