Թբիլիսիի մետրոյի «Կայարանի հրապարակ» կայարանի մոտակայքում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել, և դեպքի վայր է մոբիլիզացվել մոտ մեկ տասնյակ հրշեջ ջոկատ, այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն։
Ականատեսների վկայությամբ, հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Վաճառողները ակտիվորեն մաքրում են շուկայի այն տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել։
Թե ինչն է հրդեհի պատճառը, դեռևս անհայտ է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

