Փոքր ինքնաթիռը բախվել է CITIC Tower-ին (China Zun)՝ Պեկինի ամենաբարձր երկնաքերին։ Միջադեպի մասին հաղորդում է CNN-ը։ Շենքի բարձրությունը կազմում է 109 հարկ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ շենքից իրականացվել է տարհանում, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ CNN-ը, հղում անելով լուսանկարներին, նշում է նաև, որ միջադեպին կարող է մասնակցություն ունեցած լինել Sunward SA60L Aurora թեթևաշարժիչավոր ինքնաթիռը, որը պատկանում է տեղական ավիացիոն ընկերություններից մեկին։
The New York Times-ը հաղորդում է, որ հարվածից հետո փողոց են ընկել շենքի խոշոր բեկորներ և ինքնաթիռի մասեր։ Ականատեսը պարբերականին պատմել է, որ գլխի վնասվածքով մի տուժած կնոջ շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Reuters-ի տվյալներով՝ ոստիկանությունը փակել է դեպի երկնաքեր տանող ճանապարհների մի մասը, սահմանափակել է մուտքը դեպի այդ շրջան և անցորդներին թույլ չի տալիս տեսանկարահանումներ անել։ Գործակալության թղթակիցը հայտնել է նաև, որ շենքի վերին հարկերից մեկում բացակայում է ապակե մեծ պատուհանը։

