Թրամփը դադարեցրել է Ուկրաինայի hակամարտության ֆինանսավորումը. Քերոլայն Լևիթ

ԱՄՆ-ն դադարեցրել Է Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ։ Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Նախագահ Թրամփը դադարեցրել է այս պատերազմի ֆինանսավորումը, սակայն Միացյալ Նահանգները նախկինի պես մեծ քանակությամբ զենք է ուղարկում կամ վաճառում ՆԱՏՕ-ին։

Այնուամենայնիվ, մենք չենք կարող դա անել անընդհատ: Եվ նախագահը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի»,- նշել է Լևիթը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով