Թրամփը Իսրայելից մեկնել է Եգիպտոս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է իր այցը Իսրայել և մեկնել Եգիպտոս, որտեղ նա կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։

Հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նեթանյահուն և նրա կինը, նախագահ Իցհակ Հերցոգի և նրա կնոջ հետ միասին հրաժեշտ են տվել նախագահ Թրամփին Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում։

Հիշեցնենք, որ խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի, Պակիստանի և այլ երկրների առաջնորդներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով