Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դեմ շուտով մեղադրանք կառաջադրվի․ NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, որը դարձել է Թրամփի ականավոր քննադատ, շուտով մեղադրանք է առաջադրվելու՝ դաշնային հանցագործությունների համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պաշտոնյաները հայտնել են, որ մեղադրանքները կներկայացնի Մերիլենդ նահանգի դատախազի գրասենյակը, որտեղ ապրում է Բոլթոնը։

Արդարադատության նախարարության խոսնակը հրաժարվել է քննարկել մեծ ժյուրիի հետ կապված հարցերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով