Ի՞նչ է, հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է իմ քարաջիկը ուտի, իմ երիկամը ուտի ուղիղ եթերում, որ հավատաք` նա քաղաքական առումով կանիբալ է. Աշոտյան

Ի՞նչ է, հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է իմ քարաջիկը ուտի, իմ երիկամը ուտի ուղիղ եթերում, որ հավատաք` նա քաղաքական առումով կանիբալ է, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դև է, սկզբում ուտում է ամենասիրուն աղջիկներին, հետո անցնում է ամենաուժեղ տղերքին, հետո մի քիչ տարիքային խումբ է փոխում, հետո՝ սեռային խումբ։ Կապ չունի՝ էդ դևն ինչքան նստի մեր պետականության աղբյուրի գլխին, բոլորին հերթով ուտելու է»,–նշել է նա։

Նշենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ անց կժամանի Երևան։ Նրա հարազատներն ու կողմնակիցները հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա դատական նիստի օրը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով