Իմպլանտը վեց անգամ ուժեղացրել է սրտի նոր բջիջների արտադրումը. Circulation

Շվեդ գիտնականները Կարոլինայի ինստիտուտից հայտնաբերել են սրտի մկանային բջիջները (միոցիտները) խթանելու նոր միջոց օրգանի վնասվելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Circulation ամսագրում։

Մասնագետները հայտնաբերել են, որ տրավմայից հետո միոցիտների թարմացման արագությունն էապես նվազում է։ Սրտի անբավարարություն ունեցող պացիենտների բուժման ստանդարտ է համարվում վիրաբուժական միջոցով դրվող իմպլանտ պոմպը, որն օգնում է արյուն մղել, դա սարք է ձախ փորոքի աջակցման համար (LVAD)։

Սակայն այդ էֆեկտի մեխանիզմը մինչ այժմ անհայտ է, եւ առայժմ չկա որեւէ հիպոթեզ, որը կբացատրի դա։

Ինչպես ցույց են տվել դիտարկումները, LVAD տեղադրումից հետո զգալիորեն բարելավվում է սրտամկանի բջիջների ռեգեներացիայի ֆունկցիան՝ վեց անգամ գերազանցելով առողջ սրտի համանման ցուցանիշը։

Հետազոտության արդյունքները բուժման նոր մեթոդների հնարավորություն են ընձեռում լուրջ սրտային հիվանդություններ ունեցող պացիենտների համար, որոնք կխթանեն վնասվելուց հետո սրտի վերականգնման ունակությունը։ Այսպիսով, հիվանդները ստիպված չեն լինի հենվել միայն փոխպատվաստված սրտի կամ այլ երկարաժամկետ մեխանիկական աջակցության վրա, նշել են գիտնականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով