Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին Մաս 4-րդ

Կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել Սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում: Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և այլ երկրներից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata:
Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնին հասցնել Սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները՝ հայրենի հողում ներդրումներ կատարելու, հայրենի հողում աշխատատեղեր ստեղծելու: Ի վերջո, մեր Սփյուռքը ոչ միայն հայրենիքում տնտեսական, բիզնես արժեք ստեղծելու չափազանց մեծ ներուժ է, այլ նաև՝ լոբբիստական հզոր ուժ:

Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը:

Երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կարիքը չունի, Հայաստանն էլ՝ Սփյուռքի, ինչից մեր երկիրը կորցրեց ամենամեծ և ամենաարժեքավոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար: Մեր երկիրը գրեթե կորցրեց ամենաթանկ և անչափելի կապիտալը՝ մեր Սփյուռքը, և նրանք հաջողությամբ հասան այնպիսի կետի, որում Հայաստանը Սփյուռքից զրո ներդրում ունի:
Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի։
Պայքարելու ենք: Շարունակելի…»։
Սամվել Կարապետյանի նամակը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով