Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրաեռյակի» հետ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա) հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Կարծում եմ, որ երեք եվրոպական երկրների դերը [իրանական միջուկային ծրագրի հարցում] նվազել է նրանց որդեգրած սխալ քաղաքականության պատճառով: Այդ պատճառով մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցությունների փուլ անցկացնել Հռոմում մինչեւ ԱՄՆ-ի հետ բանակցությունները»,- ասել է նա SNN հեռուստաալիքի եթերում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով