Իրանի ԱԳ նախարարն այսօր համատեղ հեռախոսազրույց կունենա Եվրոպայի մի շարք գործընկերների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ,  հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին:

Հեռախոսազրույցի ընթացքում կքննարկվի միջուկային հարցը և Իրանի պահանջները, ինչպես նաև կողմերին՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ կատարված հանցավոր հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով