Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոե Սոն Հույը Մոսկվայում բանակցություններ են սկսել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Չոե Սոն Հույը հոկտեմբերի 26-28-ը աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։ Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի արտգործնախարարները կքննարկեն երկկողմ և միջազգային քաղաքականության լայն շրջանակի հարցեր։

