Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Բելառուսի հարցերով հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի գլխավորած ԱՄՆ ներկայացուցիչների պատվիրակության հետ, հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը, որը կապված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

«Բելառուսա-ամերիկյան բանակցություններ Անկախության պալատում. Լուկաշենկոն այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի գլխավորությամբ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով