Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում «ծայրահեղական բնույթի» հոդվածներով դատապարտված 29 անձանց։ Դրա մասին հայտնում է Белта պետական գործակալությունը։
Զեկույցում ասվում է, որ ներում է ստացել 11 կին և 18 տղամարդ, որոնցից 6-ը՝ մինչև 25 տարեկան, երեք թոշակառու, երկու հաշմանդամություն ունեցող և 15-ը՝ խրոնիկական հիվանդություններով։
Ենթադրվում է, որ նրանք բոլորը «զղջացել են իրենց արարքների համար և ներում շնորհելու մասին խնդրագիր են ներկայացրել»։
Ներում ստացած քաղբանտարկյալների անուններն, առաջվա պես չեն բացահայտվել։
2024 թվականի ամառվանից Բելառուսում քաղբանտարկյալներն ազատ են արձակվել արդեն վեցերորդ անգամ։ Լուկաշենկոն օգոստոսի 16-ին հրամանագիր է ստորագրել 30 մարդու ներում շնորհելու մասին, սեպտեմբերի 4-ին՝ ևս 30 մարդու, սեպտեմբերի 16-ին՝ ևս 37 մարդու, նոյեմբերի 7-ին՝ ևս 31 մարդու, նոյեմբերի 20-ին՝ ևս 32 մարդու։
Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը բոլոր դեպքերում չի նշել ազատ արձակվածների անունները։ Ավելի ուշ անկախ պարբերականներն ու իրավապաշտպանները պարզել են նրանց անունները։

