Խուզարկություններ՝ «թաղային հեղինակությունների» տներում

Ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ Երևանի 20 հասցեներում Քննչական կոմիտեի հետ համատեղ խուզարկություններ են իրականացվում։

Այլ մանրամասներ իրավապահ մարմինները չեն հայտնել։

Մեր տեղեկություններով՝ խուզարկությունները որոնք տեղի են ունենում քրեական վարույթի շրջանակում, վերաբերում են մի վարույթի, որն առնչվում է զենք-զինամթերք ապօրինի կերպով պահելուն։

Տեղեկացանք նաև, որ խուզարկությունները իրականացվում են տարբեր թաղային հեղինակությունների տներում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով