Կամչատկայում Շիվելուչ հրաբխից տեղի է ունեցել մոխրի 4,5 մետր բարձրությամբ արտանետում

Շիվելուչ հրաբխից մինչեւ 4,5 կիլոմետր բարձրությամբ նոր մոխրի ամպ է հայտնվել, ուրբաթ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արեւելքի մասնաճյուղի հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը (KVERT): Մոխրի ամպը տարածվել է հսկա հրաբխից 120 կիլոմետր արեւելք։

«Կոմերսանտի» տվյալներով՝ հրաբխագետների հսկողության տակ է գտնվում նաեւ մեկ այլ ժայթքող հսկա՝ Կրաշենիննիկով հրաբուխը։ Հոկտեմբերի 3-ին հրաբխի հիմքից քամու կողմից բարձրացված մոխրի ամպը սկսել է տարածվել հրաբխից՝ ծովի մակարդակից 3 կիլոմետր բարձրությամբ։

Մոխրի ամպը տարածվել է 75 կիլոմետր հարավ-արեւելք՝ դեպի Խաղաղ օվկիանոս։ Ամպի ճանապարհին բնակեցված տարածքներ չկան։

Երկու հրաբուխներին էլ տրվել է նարնջագույն ավիացիոն տագնապի ազդանշան։ Դրանց ակտիվությունը կարող է սպառնալիք ներկայացնել ավիացիայի, այդ թվում՝ միջազգային ավիաընկերությունների համար, որոնց երթուղիները (ԱՄՆ-ի եւ Հարավարեւելյան Ասիայի միջեւ) անցնում են Կամչատկայի թերակղզու արեւելյան ափով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով