Կանադան կչեղարկի USMCA առևտրային համաձայնագրով ընդգրկված ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CBC News-ը, այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
«Մենք կվերացնենք CUSMA համաձայնագրով ընդգրկված ամերիկյան ապրանքների վրա կանադական բոլոր մաքսատուրքերը», — ասել է Քարնին՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
«Կանադան կպահպանի պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների վրա իր մաքսատուրքերը, մինչդեռ մենք ինտենսիվորեն աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ այս խնդիրները լուծելու համար», — նշել է Կանադայի վարչապետը։

