Կարգալույծ Ստեփան Ասատրյանին թույլ չտվեցին հարսանիքի ծես իրականացնել, հարազատները փոխեցին քահանային

Հովհաննավանքում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, պսակադրության արարողությունը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է աներ Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը։

Սակայն ավելի ուշ փեսայի հայրը փոխել է որոշումը և պսակադրություն արել է օծյալ քահանան՝ ՏերՍարգիսը։

Նշենք, որ Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ չի ընդունում, որ իրեն կարգալույծ են արել և իրեն շարունակում է համարել քահանա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով