Կարո՞ղ եք երաշխավորել, որ Տիգրանաշենը չեք հանձնի. Սաղաթելյանը՝ Ռուբինյանին

9-րդ գումարման ԱԺ առաջին նիստին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղեց, թե արդյոք երաշխավորում է, որ իրենց իշխանության օրոք Տիգրանաշենը չի հանձնվելու:

«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է, ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության հայտարարած ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»,- ասաց ԱԺ-ի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ մյուս հարցերը, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ է տալիս անել որոշակի օպտիմալացումներ, նաեւ նշեց, որ  ամեն դեպքում դա ևս հանրաքվե է պահանջում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով