Կենտրոնը հոսանքազրկված է, լուսացույցների չաշխատելու հետևանքով վթարային իրավիճակ է

Վաղ առավոտից վարորդները  ահազանգում են, որ փոքր կենտրոնում լուսացույցները չեն աշխատում։

Վարորդները պատմում են, որ ամբողջ ճանապարհին պարեկներ չեն եղել, և  իրենք իրենցով են կարգավորել երթևեկությունը, սակայն երբեմն առաջացել են նաև վթարային իրավիճակներ։

Վարորդներից բացի մեզ դիմած քաղաքացիները պատմում են, որ վաղ առավոտից հոսանքազրկված է կենտրոնը, ինչը կրկին անհարմարությունների առիթ է հանդիսացել։
ՆԳՆ-ից հավաստիացնում են որ  պարեկները արդեն կարգավորում են երթևեկությունը։ Հենց ահազանգը եղել է, ոստիկանությունն անցել է գործի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով