Կիմ Չեն Ընը ցանկանում է կամիկաձե ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել. Bloomberg

ԿԺԴՀ առաջնորդը կոչ է արել երկրում կամիկաձե անօդաչու սարքերի զանգվածային արտադրություն կազմակերպել, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին։

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) այս ուրբաթ հայտնել է, որ Կիմը «երեք ամսից պակաս ժամանակում երկրորդ անգամ» անօդաչու թռչող սարքերի արտադրության դաշտային ստուգում է անցկացրել։

KCNA-ն հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է ավտոմեքենայի վրայով  թռչող ԱԹՍ-ն և այնուհետև նույն ավտոմեքենան բոցավառվել է:

Գործակալությունը  գրում է, որ անօդաչուները տարբեր տակտիկական երթուղիներով ճշգրիտ հարվածել են թիրախներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով