Հայաստանում ավելի քան 7 800 վարորդ, որոնք զրկված էին վարորդական իրավունքից, գումարով վերականգնել են այն

Հայաստանում վարորդական իրավունքից զրկված ավելի քան 7 800 վարորդ գումարով վերականգնել է այն։Ինչպես օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, վարորդական իրավունքների վերականգնման պարզեցված կարգի մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ի վեր դրանից օգտվել է 7 800 քաղաքացի։ Հիշեցնենք, որ խոսքը իրավունքների վերականգնման մասին է՝ որոշակի գումար վճարելով, քննություններ հանձնելու փոխարեն։Ղազարյանը նաև հայտնել է քննությունների հանձնման ընթացակարգում մի շարք փոփոխությունների մասին։ Արդեն ուժի մեջ է մտել որոշում, ըստ որի՝ տեսական և գործնական քննությունները կարելի է հանձնել տարբեր վայրերում։ Մոտ ապագայում կփոխվեն հարցաշարերը, իսկ ABC կարգերի հավակնորդների և մյուսների համար հարցերը տարբեր կլինեն։Հարցաշարերը կհրապարակվեն, հավելել է Ղազարյանը։Հիշեցնենք, որ այս նորմի գործողության շրջանակում պոտենցիալ կարող է ընդգրկվել մոտ 18 հազար քաղաքացի։ Նրանց մեծ մասը զրկվել էր վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում վարելու կամ տուգանային միավորների սպառման պատճառով։ Պարզեցված կարգով իրավունքների վերականգնումն արժե 50 հազար դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով