Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները. հոսպիտալացվածների 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները

Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,2 անգամ:

Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները։

Առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:

Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.2 անգամ։

Հոսպիտալացված դեպքերի 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով